erexa

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա.Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ  2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում  ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի՝ բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով  հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.