Ո՞վ է իրականում Թրամփը

- in Ով ով է ...
donald-trump

«Նախագահը Դոնալդ Թրամփն է». տասնյակ միլիոնավոր ամերիկացիների և աշխարհի բնակիչների մեծ մասին թվում էր, թե դա անիրական երևակայություն է։ Իսկ այժմ սա ԱՄՆ-ի ապագան է՝ գրում է The New York Times-ը։

Թրամփը փրայմերիզում և նախագահական ընտրություններում կիրառեց ձյուդոյի հնարք՝ ինքնահավան իսթեբլիշմենթին օգտագործելով հենց նրա դեմ։

Ո՞վ է իրականում Թրամփը. մեզ մինչ այժմ պարզ չէ, թե նա ինչպե՞ս է իրականացնելու գործադիր իշխանության հիմնական գործառույթները, ֆինանսական շահերի ի՞նչ կոնֆլիկտներ ունի, ի վիճակի՞ է արդյոք կենտրոնանալ ինչ-որ հարցի շուրջ և խելամիտ եզրակացություն անել, նվազագույն պատկերացում ունի՞ այն մասին, թե ինչպես վերահսկել աշխարհում խոշորագույն միջուկային զինանոցը։

Սակայն մեզ հայտնի է, որ Թրամփը ԱՄՆ նորագույն պատմության մեջ նախագահի թեկնածուների շրջանում ամենաքիչն էր պատրաստ լինել երկրի ղեկավար, նա չունի բավականաչափ եռանդ 230 միլիոն բնակչությամբ երկիրը ղեկավարելու համար։ Նա սպառնացել է դատի տալ և բանտ նստեցնել իր քաղաքական հակառակորդներին, խոստացել է սահմանափակել մամուլի ազատությունը։ Մենք գիտենք, որ նա խաբում է առանց խղճի խայթի՝ գրում է թերթը։

Թրամփն ասել է, որ պատրաստվում է նվազեցնել հարկերը հարուստների համար, միլիոնավոր մարդկանց զրկել բժշկական ապահովագրությունից։ Նա վիրավորել է կանանց, սպառնացել մուսուլմաններին և ներգաղթյալներին, հայտարարել է, որ խզելու է միջազգային մի շարք համաձայնագրեր։ Անգամ սպառնացել է առևտրային պատերազմ սկսել Չինաստանի հետ՝ հիշեցնում է թերթը։

Թրամփի վերելքի պատճառը ոչ միայն ռասիզմն ու սեքսիզմն է, այլ նաև փոփոխությունների անհուն, երբեմն նաև խելացնոր ծարավը։

Եվ այժմ այդ փոփոխություններն ԱՄՆ-ին հասցրել են անդունդի եզրին՝ եզրափակում է հոդվածագիրը։

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments