dzerq

Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման համագումարի բացումը: Ելույթով հանդես եկավ «Միասնություն» համազգային շարժման համագումարին Համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանը:  

Նա նշեց, որ բոլոր նրանք, ովքեր կիսում են իրենց գաղափարները, պատրաստ են խանդավառությամբ իրենց գործն ու առօրյան նվիրել պետության զարգացմանը, կարող են միանալ շարժմանը:

«Մենք վստահ ենք մեր ուժերի վրա, հավատում ենք մեր գաղափարներին և համոզված ենք մեր հաղթանակի մեջ»,- հավելեց նա:

Շարժմանը միացել է «Հայազն» կուսակցությունը, որի ներկայացուցիչ Արմեն Մկրտչյանը կարևորեց շարժման դերակատարությունը երկրի համար:

Այսօր տեղի ունեցավ «Միասնություն» համազգային շարժման համաժողովը: Շարժման անդրանիկ հավաքի մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին:

«Միասնություն» շարժման անդամ Խաչիկ Գալստայնը նշեց, որ ամենևին պատահական չէ, որ երիտասարդներն են ներգրավված, քանի որ շարժման առաջին գաղափարական նպատակներից մեկը սերնդափոխությունն է: «Երիտասարդությունը ոչ միայն մեր երկրի ապագան է, այլ նաև ներկան է»:

Խաչիկ Գալստյանն ընդգծեց, որ ազատագրկան շարժումից, ՀՀՇ-ից հետո որևէ առողջ գաղափար, համազգային տեսլական չենք ունեցել: «Մեր տեսլականը ազգային միասնությունն է, հայի ամեն սերունդ իր լուման պետք է դնի ազգային միասնության գաղափարի կոչմանը: Սա գաղափարի շարժում է»:

Խ. Գալստյանի խոսքով՝ քաղաքական պայքարի բոլոր խաղաղ միջոցները «Միասնության» համար ընդունելի են:

«Շարժման հիմնական նպատակը բնականոն սերնդափոխության միջոցով երկրում նոր իրավիճակ ստեղծելն է: Այդ գաղափարը հոգեհարազատ է մեր ժողովրդի 90 տոկոսին»,- այս մասին ասաց «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի ղեկավար  Արման Վարդանյանը:

«Ով իր կյանքով ապացուցել է, որ իրոք մտածում է ժողովրդի մասին, իր աշխատանքներով նպաստել է Հայաստանում դրական գործընթացներին, ուրեմն մեր նշաձողին համապատասխանում է, մենք որևէ մեկի հետ, ով մեզ հետ կիսում է մեր գաղափարները, չենք բացառում համագործակցությունը»,- նշեց Ա. Վարդանյանը:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.