Ո՞րն է ամենաշատ ճամփորդող ազգը

- in Հասարակություն
mard

Կանադական Travel & Tourism Intelligence Center հետազոտական կենտրոնը նշել է երկրները, որոնց բնակիչները ամենից հաճախն են ճամփորդում: 

Ցուցակը կազմելու համար փորձագետները հիմնվել են այն տեղեկության վրա, թե քաղաքացիները տարվա ընթացքում որքան հաճախ են ճամփորդում երկրով և արտասահմանում: Պարզվել է՝ Ֆինլանդիայի քաղաքացիները ամենից շատն են ճամփորդում՝ միջինում 7 անգամ:

Երկրորդ տեղում ԱՄՆ-ն է՝ միջինում 6 ճամփորդություն տարեկան: Առաջատարների եռյակը եզրափակում է Շվեդիան, որի քաղաքացիները ճամփորդում են տարեկան մոտ 6 անգամ:

Չորրորդ տեղում Դանիան է, հինգերորդը՝ Նորվեգիան: Տասնյակում ներառվել են նաև՝ Հոնկոնգը, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան և Ֆրանսիան:

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments