Ոչ ոք չմնաց առանց մրցանակի. ավարտվեց «Էտյուդ» մրցույթ – փառատոնը

- in Մշակույթ

Նոյեմբերի 4-ին ԵՊՀ դահլիճում կայացավ «Էտյուդ» հանրապետական մանկապատանեկան առաջին մրցույթ-փառատոնի մրցանակաբաշխությունը: Միջոցառման սկիզբն ազդարարվեց փոքր համերգային ծրագրով:

Փառատոնի նկարչության մասի ժյուրիի նախագահ, գեղանկարիչ  Համլետ Ասատրյանըիր ելույթում նշեց, որ բոլորը փոքրիկները աստվածային էներգիա են տալիս և  մեծերը նրանցից սովորելու շատ բան ունեն: Բացի առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականներից մրցանակային  «Լավագույն դերասան», «Լավագույն դերասանուհի», «Գրան Պրի» անվանակարգերում ևս հաղթողներ կային:

«Փառատոնում  սպասելիքներս ավելի քան արդարացվեցին: Շատ անսպասելի էր և շատ հաճելի:Անակնկալների չէի սպասում:Անչափ հուզված եմ»,- մեզ հետ զրույցում նշեց լավագույն  դերասան ճանաչված Վազգեն Օհանյանը:

Վազգենի մայրը՝ Մարգարիտա Զարգարյանը, հուզմունքից լցված աչքերով և մեծ   հպարտությամբ անկեղծացավ,որ սկզբում դեմ է եղել տղայի ընտրած մասնագիտությանը, իսկ հիմա դժվարանում է ասել, թե ինչ է զգում:

«Էտյուդ» մրցույթ-փառատոնի նպատակն էր հայտնաբերել և հարթակ տրամադրել նկարչության,ասմունքի և թատերարվեստի ոլորտում նոր քայլեր կատարող շնորհալի պատանիներին: Թե՛ մասնակիցները և թե՛ ժյուրիի անդամները համարեցին փառատոնը կայացած, իսկ կազմակերպիչներն էլ իրենց հերթին խոստացան, որ ամենամյա փառատոնը մոտ ապագայում նաև միջազգային հարթակ դուրս կգա: Վերջում հավելենք, որ մասնակիցներից բացի շնորհակալագրեր ստանացան նաև ինֆորմացիոն հովանավորները, այդ թվում և Mitk.am կայքը:

Վիկա Մարտիրոսյան

Լուսանկարը՝ Անի Մնացականյանի

Հավանեցիք, տարածեք սոցցանցերում ...

Facebook Comments