George Soros

Ամերիկյան Fox News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ամերիկացի միլիարդատեր ու ֆինանսիստ Ջորջ Սորոսը կարող է մասնակից լինել այն անկարգություններին, որոնք մեկնարկեցին ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի տարած հաղթանակից հետո։

Այդ մասին հեռուստաալիքի հաղորդումներից մեկում հայտարարել է Փիթ Հեգսեթը։ Նա ընդգծել է, որ զանգվածային այդ անկարգությունների հետևում կանգնած է հենց Սորոսը, ինչպես նաև քաղաքական այլ խմբեր, որոնք ցանկանում են երկրում հաստատել «հավերժ անարխիա»։

Լրագրողի խոսքերով՝ նրանք ամերիկամետ լիբերալներ չեն, և որ նրանց նպատակը ողջ երկրում քաոսային իրավիճակ առաջացնելն է։ Թրամփի հաղթանակից հետո բողոքի ակցիաներ են անցկացվել Նյու Յորքում, Սան Դիեգոյում, Ատլանտայում, Ֆիլադելֆիայում և այլ քաղաքներում։

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.