ruben hayrapetyan

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի բացառում, որ կարող է հեռանալ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից. «Երբեք չի կարելի ոչինչ բացառել»:

2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկից առաջ ՀՖՖ-ի նախագահ ասել էր, որ կհեռանա ՀՖՖ նախագահի պաշտոնից, եթե թիմը չհաղթահարի որակավորման փուլը:

Ես նախարարին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով: Այս մասին նշել է ՀՖՖ Հայաստանի նախագահ Ռուբեն Հայրապետյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Արթուր Պետրոսյանին ներկայացնելուց հետո անդրադառնալով Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարություններին, թե ֆուտբոլի հարցը կքննարկվի. «Նա այնքան չգիտի ֆուտբոլ, ու իրավունք չունի ֆուտբոլով զբաղվել: Եթե նա զբաղվի, ֆուտբոլի ֆեդերացիայի և ՖԻՖԱ-ի կողմից պատժամիջոցների կենթարկվի։ ՖԻՖԱ-ի կանոնագրքի համաձայն` նա իրավունք չունի խառնվելու ֆուտբոլի ֆեդերացիայի հարցերին»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.