mard

Այսօր համացանցում շատ ենք հանդիպում չեխ նկարիչ, Ար նուվոյի ներկայացուցիչ Ալֆոնս Մուխայի արվեստով ոգեշնչված ֆան-արտերի, սակայն դրանցից քչերն են նկարված այնքան պրոֆեսիոնալ, ինչքան իրենց Մարլբորո կոչող նկարիչների խումբը: Նկարիչների այս նախագիծը նվիրված է ճապոնացի անիմատոր, մանգակա Հայաո Միաձակիին:

     Մուխայի աշխատանքները արտացոլում են Ար նուվոյի արժեքները ոչ միայն իրենց զարդարուն ձևավորմամբ, այլև բնության տարերի լայն կիրառմամբ, մի բան, որը Միաձակին բազմիցս օգտագործել է, հատկապես Նավշիքան հողմերի հովտից և Լապուտա երկնային դղյակը անիմեներում: Այնտեղ մենք տեսնում ենք ամբողջ քաղաքակրթություններ` ստեղծված գերբնական միջավայրում ապրելու համար: Մուխայի ձևավորումների և Միաձակիի անիմեների վրա կարելի է գցել համեմատական հայացք, Միաձակին նույնպես օգտագործում էր տարբեր կերպարներ, բնապատկերներ, փոխադրամիջոցներ, դեկորատիվ ոճեր և այլ տարրեր, որոնք Մարլոբորոն համակարգել և մատուցել է իրապես նման և տարբեր երկու մեծ նկարիչների հիշատակին:

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.