Գագիկ Բեգլարյան. Դեղ պետք է գնել միմիայն բժիշկի ցուցումներով

- in Առողջություն
359
gagik-beglarjan-bjishk

<Բեգլարյան> բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Բեգլարյանի շնորհավորական խոսքը.

– Մեծ հաճույքով շնորհավորում եմ բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, որպես բժիշկ ցանկանում եմ, որ մեր ժողովուրդն առողջ լինի, երջանիկ՝ յուրաքանչյուրն իրենց ընտանիքներում:

– Պարոն Բեգլարյան, հունվարի 1-ից սկսելու է գործել Դեղերի մասին ՀՀ օրենքը, որով արգելվելու է դեղատներին հատիկով դեղ վաճառել քաղաքացիներին, դրանք հնարավոր է գնել միայն բժիշկի նշանակմամբ, դա այսօրվա սոցիալ – տնտեսական պայմաններում, խնդիր չի լինի՞ հանրության համար, երբ գումար չլինելու պատճառով մարդիկ հատիկով են դեղեր գնում:

– Սահմանափակումները, վերահսկողությունը՝ ճիշտ է, որովհետև այսօր հարևան Վրաստանից, այլ տեղերից են շատ հաճախ դեղեր ներկրում՝ անհասկանալի ծագմամբ և բաղադրությամբ, սակայն իհարկե խնդիր կլինի սոցիալապես անապահով քաղաքացիների համար:

Միևնույն ժամանակ անընդունելի է, որ մարդիկ դեղեր են գնում հարևան – բարեկամների ցուցումներով, կամ՝ դեղատան աշխատակցի նշանակմամբ: Դեղ պետք է գնել միմիայն բժիշկի ցուցումներով՝ ռեցեպտով, ինչպես ժամանակին:

Կարծում եմ՝ ՀՀ առողջապահության նախարարությունը կկարգավորի բոլոր խնդիրները, որպեսզի և ոչ մի վատառողջ քաղաքացի չտուժի: Այո, շատերը գումար չունեն, որ դեղեր գնեն, շատ կարևոր է, բայց կարծում եմ, ամեն բան կկարգավորվի …