Ի՞նչ է խոստացել Սամվել Կարապետյանը պաշտոնանկ արված պաշտոնյաներին

- in Ով ով է ..., Պնակալեզներ
1210
Samvel Karapetyan

Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանն ավելի հաճախ է սկսել Հայաստան այցելել և, բացի իր բիզնես և բարեգործական գործունեությունից, սերտորեն սկսել է զբաղվել ներքաղաքական իրադարձություններով։

Հայաստանյան բիզնես և բարեգործական ներդրումների քաղաքական կապիտալիզացիան սկսել է ազդել նաև անձնական հարաբերությունների վրա. Սամվել Կարապետյանի և նրա շատ ընկերների հարաբերությունները էլ նախկինը չեն։ Շատ մտերիմներ արձանագրում են, որ շփումներում նա փոխել է տոնը։

Սամվել Կարապետյանը ինտենսիվ հանդիպում է Կարեն Կարապետյանի կողմից պաշտոնանկ արված մի քանի նախկին պաշտոնյաների հետ, որոնց հետ նաև քավոր-սանիկային հարաբերություններ ունի։ Նա բոլորին հանգստացնում է՝ հնարավոր հարվածներից պաշտպանելով ընկերոջը՝ վարչապետ Կարեն Կարապետյանին, և սլաքներն ուղղելով Սերժ Սարգսյանի ուղղությամբ։

Սամվել Կարապետյանը բոլորին ասում է, թե Կարեն Կարապետյանին ժամանակ է պետք մինչև 2018թ., որից հետո բոլոր ընկերներին էլ խոստանում է արժանի պարգևատրում և վերադարձ պետական ծառայության։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20