Իմ անձնական միջոցներից վճարել եմ 888 հազար դրամ այս սրահի և ֆուրշետի համար

- in Ով ով է ..., Պնակալեզներ
408
vahan-martirosyan

«Իմ անձնական միջոցներից վճարել եմ 888 հազար դրամ այս սրահի և ֆուրշետի համար: Նախընտրել եմ այս դահլիճը, որ ավելի ազատ լինենք, ավելի լավ պայմաններ լինեն լրագրողների համար: Սա իմ անձնական որոշումն է եղել: Եթե ուզում եք, կարող եմ ներկայացնել իմ քարտային վճարը»:

Այս մասին նշել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ամփոփելով 2016 թվականը և իր աշխատանքի երեք ամիսը: Նշենք, որ ասուլիսը տեղի էր ունենում «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20