Խաղաքարտերը բացված են. Հայկական քաղաքական էլիտաները հնարովի են

- in Վերլուծական
540
Naxagahakan

Մոսկվայում հնարքներ են որոնում ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար, եւ երեւում է որոշ քաղտեխնոլոգներ, որոնց մեջ քիչ չեն Հայաստանի անկեղծ բարեկամները, այլ բան չեն գտել, քան Հայաստանի քաղաքական պայքարում եւ ուժերի դասավորությունում ՆԱՏՕ-ի խնդիրը առանցքային հարցի վերածելը: Ըստ ամենայնի, սա տեղի է ունեցել Երեւանում շահագրգիռ խմբերի «փոխանցումով»:

Ընդ որում, այս հարցի քննարկման համար ընտրվել է ոչ թե ինտերնետի վիրտուալ դաշտը, այլ աշխարհագրական կոնկրետ վայր՝ Մոսկվան: Եթե այս դաշտում քննարկվել են իշխանության եւ ակտուալ ընդդիմության միջեւ հակասությունների խնդիրները որպես լուրջ եւ սկզբունքային պայքար, ապա զարմանալի է, որ այս երկու քաղաքական խմբավորումները հաճույքով ընդունել են այդ կանոնները եւ սխեման:

Եթե Սերժ Սարգսյանը, դառնալով Մոսկվայի ֆավորիտը, գործնականում չի արձագանքել քաղտեխնոլոգիայի այդ հնարքին, նրա ընդդիմախոսները որոշել են, որ իրադարձությունները զարգանում են իրենց համար բավական վտանգավոր ճանապարհով եւ անցել են հարձակման, վախենալով մոռացությունից, ինչի մասին վկայում է ընդդիմության վարկանիշի կտրուկ անկումը:

Սա հետաքրքիր է նրանով, որ ներկայում խաղաքարտերը բացված են, եւ «անթոլոգիական հակառակորդներին»՝ ամերիկացիներին ցույց են տվել, թե ով ում հետ է եւ ուր է գնում: Իհարկե, թե Սերժ Սարգսյանի, թե ընդդիմության առաջնորդների «պրո-ատլանտյան» եւ «պրո-ամերիկյան» ինքնաբավությունը նույնքան կասկածելի է, որքան համակարգային արտաքին քաղաքականություն վարելու նրանց ընդունակությունը, բայց ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին վերածել են պրո-արեւմտյան ուղղվածության այլընտրանքային, ավելի ճիշտ՝ անայլընտրանքային քաղաքական ֆիգուրի, եւ նա գիտակցաբար ընդունել է այդ խաղը, դա նրան ձեռնտու է:

Վերջապես հայկական իրականության մեջ առաջացավ ատլանտիզմի «պաշտոնապես հռչակված ագենտ», կամ էլ այսպես՝ «ագենտ, բայց ոչ ատլանտիստ»:

Սակայն այս իրավիճակում պետք է հիշել եւ նշել բոլոր նրանց, ովքեր այցելել են ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարան եւ Պենտագոն, փորձելով աջակցություն ստանալ այս երկու «սակրալ» հաստատություններում: Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին տարիներին դարձավ հետնապահ Հայաստանի քաղաքականության «ատլանտյան» վեկտորում, թեեւ այս ամենն իհարկե ենթարկված է արտաքին հարցադրումներին ու շահերին:

Չնայած ամերիկացիների հետ իր «նոր» հարաբերություններին, Սերժ Սարգսյանը միանշանակ մնալու է բացառապես պրո-ռուսական դաշտում, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը դատապարտված է միանշանակ «պրոռուսիզմի»:

Հարց է առաջանում, թե ակտուալ եւ ակտուալացված հայ քաղաքական գործիչներն ընդունա՞կ են արդյոք լինել «ատլանտիստներ», «ամերիկանիստներ», «եվրասիստներ», «եվրոպեիստներ» եւ նման ինչ որ բաներ:

Հայկական քաղաքական էլիտաները հնարովի են, նրանք ի վիճակի չեն գործել քաղաքական ասպարեզում: Տարբեր խմբավորումներ կեղծ դիմակներ են հագնում, հիմնականում դրամաշնորհներ ստանալու ազդեցության տակ:

Կան շատ «քաղաքական գործիչներ», ովքեր ցանկանում են երեւալ որպես պսեւդո-արեւմտյան գործիչներ: Նրանք կարողացել են պայմանավորվել իշխանության հետ, նույնիսկ խորհրդարան մտնելու հարցում:

Ըստ էության, հայկական էլիտան նվիրված է ռուսական շահերին: Այս հանգամանքը պետք է նկատի առնել թե ներկայում, թե ապագայում:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am