Բրիտանացի երգիչ, երաժիշտ Ջորջ Մայքլը կյանքից հեռացել է 54 տարեկանում։ Նա մահացել է խաղաղ կերպով՝ Անգլիայի Օքսֆորդշիր կոմսությունում գտնվող իր տանը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով նրա ներկայացուցչին։

Նրա մահվան հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։ Հայտնի է միայն այն, որ ոստիկանությունը որևէ կասկածելի հանգամանք չի հայտնաբերել։ ԶԼՄ-ները ենթադրում են, որ պատճառը սրտի անբավարարությունն է։

2011 թվականին Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ էր տարել։ Հաղորդվել էր, որ այն ժամանակ նա եղել է մահվան շեմին, սակայն այնուհետև երգիչը հայտարարել էր լիարժեք ապաքինման մասին։

Ջորջ Մայքլը ծնվել է 1963 թվականին, Լոնդոնում։ Իր երաժշտական կարիերան նա սկսել է 1980-ականներին Wham դուետի կազմում, իսկ խմբի փլուզումից հետո սկսել սոլո կարիերա։ Ընդհանուր առմամբ երաժիշտը թողարկել է 6 սոլո ալբոմ։

Իր կարիերայի ընթացքում Ջորջ Մայքլը ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում 3 «Գրեմմի» և 5 MTV մրցանակ։ Նրա վերջին՝ Symphonica ալբոմը թողարկվել է 2014 թվականին։

george-michael

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.