Ղարաբաղի ճակատագիրը վճռված է

- in Հասարակություն
846
paterazm

ԱՄՆ բազային մշակումը Ղարաբաղյան թեմայով
Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ԱՄՆ դիրքորոշումը որոշակիորեն մշակվել է Բիլ Քլինթոնի վարչակազմի օրոք եւ հաստատվել է Ջորջ Բուշի վարչակազմի գործիչների թիմի ու փորձագետների կողմից:

2001 թ. գարնանը ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի դեմ ճնշման լծակ օգտագործելու ԱՄՆ փորձը պայմանավորված էր հրթիռների հարցում ռուս-ամերիկյան բանակցություններով, ինչը սկզբունքային նշանակություն ուներ ԱՄՆ-ի համար: Այնպիսի հզոր լծակի կողքին, ինչպիսին ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր, Ռիչարդ Արմիթեջը եւ մասնակիորեն Ռիչարդ Հաասը մտահղացան ղարաբաղյան թեմայով

Ռուսաստանին շանտաժի ենթարկելու գաղափարը:
Ռուսաստանը չմիջամտելու շահավետ դիրք էր գրավել եւ թույլ չտվեց իրեն ներքաշել այդ իրավիճակի մեջ, հասկանալով, որ այդ նախաձեռնությունից ոչինչ չի ստացվի: Քի-Ուեսթի փորձը տապալվեց, եւ Բուշի վարչակազմն այլեւս չվերադարձավ այդ նախաձեռնությանը:

Հայ քաղաքական գործիչներն ու փորձագետները պետք է համենայնդեպս իրենք իրենց համար պարզեն՝ գոյություն ունի՞ ԱՄՆ դիրքորոշում Լեռնային Ղարաբաղի եւ այլ չճանաչված պետական կազմավորումների հանդեպ: Եթե այո, ապա ինչպե՞ս է արտահայտվում այդ դիրքորոշումը:

Եթե հայկական քաղաքական դասը չի ցանկանում իր առաջ դնել այդ հարցը եւ պատասխանել, անհրաժեշտ է կիրառել այդ հարցի ընկալման «լեգալ հարկադրման» մեթոդը: Այլապես այդ ամենը վտանգավոր է դառնում: Ղարաբաղյան թեման ներքաղաքական պայքարում օգտագործում է արդեն ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխող ռեժիմը: Դա անթույլատրելի է:

ԱՄՆ-ին բացարձակապես չեն հետաքրքրում Վրաստանի ու Ադրբեջանի ազգային շահերը: ԱՄՆ-ն լիովին ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անեքսիան Ռուսաստանի կողմից: ԱՄՆ-ին միայն հետաքրքրում են մնացյալ Վրաստանի կայունության սպառնալիքները:

Լեռնային Ղարաբաղի դեպքում «խնամակալության» խնդիր երբեւէ չի եղել: ԼՂՀ-ն Հայաստանի քաղաքական տարածության մասն է:
ԱՄՆ-ին հուզում է ոչ թե սեպարատիզմը, այլ որոշակի տարածքների անվերահսկելի իրավիճակը, որտեղ կարող են առաջանալ միջազգային կրիմինալի խնդիրներ, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգության ստեղծվող համակարգին:

ԱՄՆ-ն Ռուսաստանին կոչ է անում վերացնել հանցավորության օջախները Աբխազիայում, Հարավային Օսիայում եւ ամենակարեւորը՝ Մերձդնեստրում: ԱՄՆ-ն չի կարող եւ չի ձգտում վերացնել Ռուսաստանի վերահսկողությունն այդ տարածքների հանդեպ, որոնք իրենցից ներկայացնում են աշխարհքաղաքական «կետեր»:

Լեռնային Ղարաբաղը չկա այդ վերացող խնդիրների շարքում: Լեռնային Ղարաբաղը հայկական է եւ միայն հայկական: Խնդիրն ընդամենը քաղաքական գործընթացի իմիտացիան է, որը պետք է Ադրբեջանին հանգեցնի տեղի ունեցածի ճանաչմանը:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ; lragir.am