Naira Zohrabyan

«Բազմահազար քաղաքացիների պահանջով» ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Այս մասին այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, հայտարարեց ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, Գագիկ Ծառուկյանը միանշանակ լինելու է ընդդիմադիր դաշտում, հատկապես որ ԲՀԿ-ն իր քաղաքական կուրսը չի փոխել: Նա չբացառեց, որ Ծառուկյանը կարող է կրկին գլխավորել ԲՀԿ-ն. «Դա մեր ցանկությունն է, դա եղել է մեր առաջարկը, որ պարոն Ծառուկյանը կրկին գլխավորի ԲՀԿ-ն, բայց առաջիկայում նա հանդես կգա հրապարակային հայտարարությամբ, և բոլոր հարցերի պատասխանը կտա»:

Նաիրա Զոհրաբյանն, ով քանիցս հայտարարել է, թե իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպումների ժամանակ չեն խոսում քաղքականության մասին, հերթական անգամ Գագիկ Ծառուկյանից առաջ հայտարարում է, թե նա գործելու է ընդդիմադիր դաշտում և համակարգային փոփոխություններ է կատարելու:

Գործել ընդդիմադիր դաշտում՝ նշանակում է ձգտել իշխանության, որի վերին էշելոնի ամենաներկայացուցիչ Սերժ Սարգսյանի հետ, Նաիրա Զոհրաբյանն էլ գիտի, որ Գագիկ Ծառուկյանը մարդկային հարաբերություններ ունի, որոնց արանքում ոչ իրեն, ոչ էլ՝ մեզ է պատկերացնում: Մարդկային հարաբերությունների մակարդակո՞ւմ է Գագիկ Ծառուկյանը զբաղեցնելու գլխավոր բոսսի տեղը …

Ըստ էության, ամեն ինչ գիտի ու ամեն բան ասում է Նաիրա Զոհրաբյանը, սակայն մյուս՝ ավելի երկրորդական և դիրքորոշումային հարցերի պատասխանների համար, հղում է կատարում Գագիկ Ծառուկյանին, թե՝ շուտով իրենից պատասխաններ լսելու հնարավորությունը կունենաք:

Գագիկ Ծառուկյա՞նն է լիազորել Նաիրա Զոհրաբյանին հայտարարելու, թե՝ ինքը վերադառնում է քաղաքականություն և գործելու է ընդդիմադիր դաշտում, թե՝ Նաիրա Զոհրաբյանն է իշխանությունների պատվերը կատարում և ամեն կերպ Գագիկ Ծառուկյանին հրում ոչ իշխանական դաշտ, որպեսզի նա չվերադառնա ու ինքը շարունակի գլխավորել ու կազմաքանդել ԲՀԿ-ն՝ ցույց կտա ժամանակը:

Առայժմ մեկ բան ակնհայտ է, այն, որ Գագիկ Ծառուկյանը դրական վերաբերմունք չունի Նաիրա Զոհրաբյանի հանդեպ, իսկ այդ մասին նա արտահայտվել է ֆորմալ և ոչ ֆորմալ բոլոր տեսակի հանդիպումների ժամանակ: Փոխարենը՝ Նաիրա Զոհրաբյանն իբր ցանկանում է, որ վերստին Գագիկ Ծառուկյանը գլխավորի ԲՀԿ-ն, սակայն նրա փոխարեն որոշել է, որ ԲՀԿ-ն որևէ մեկի հետ չի բանակցի 2017 թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ նախընտրական դաշինքներ կազմելու համար:

Ստացվում է, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն և գուցե արտաքուստ կգլխավորի ԲՀԿ-ն, սակայն իրականում Նաիրա Զոհրաբյանի տեղակա՞լն է աշխատելու, թե՞ առաջնորդվելու է՝ ինչպես կորոշի Նաիրա Զոհրաբյանը: Այդ դեպքում՝ ԲՀԿ-ի հետ, ամեն բան պարզ կլինի …

Եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն և չձերբազատվի Նաիրա Զոհրաբյանից, ապա վերջնական քաղաքական վախճանը չի ուշանա …

Դավիթ ԼՈՐԵՆՑ

Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.