Նաիրա Զոհրաբյանի սուրբ սուրբը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
570
Naira Zohrabyan

Այսօր ԱԺ արտահերթ նիստում Քրեական և Քրեական դատավարության մասին օրենսգրքերում լրացումներ կատարելու մասին փաթեթի քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ ապօրինի հարստացման քերականացման նախաձեռնության շրջանակներում պայքար է տարվելու փոխառություններ ու տոկոսով փող տված և նվիրատվություններ ստացող պաշտոնյաների դեմ: 

<Կարոտել> էինք Նաիրա Զոհրաբյանի խոսքին, մեկ երեկ կարճ <ճլթաց>, մեկ էլ՝ այսօր: Ինչպես յուրաքանչյուր օրենքի կամ հարցի քննարկման ժամանակ, ԲՀԿ առայժմ նախագահ Նաիրա Զոհրաբյանը պահը բաց չթողեց իր <հեղինակավոր> կարծիքը հայտնելու հարցում:

Նախորդ նյութերից մեկում մենք տիկին Զոհրաբյանին հիշեցրել էինք, որ գոնե մեկ անգամ դեմն ու հետևը նայի՝ իր պատգամավորական տեղում նստած ու գուցե տեսնի, որ ԲՀԿ խմբակցության մեծամասնությունը գործարար մարդիկ են, մինչդեռ նրանց առաջնորդ համարվող Նաիրա Զոհրաբյանը հեգնում, քննադատում է հենց նրանց, թե միլիոններն ինչպե՞ս աշխատեցիք, որ այդքան սուրբ եք, բա՝ վանքի խաչն ո՞վ գողացավ:

Նաիրա Զոհրաբյանն անգամ ցանկություն ունի սահմանափակել պաշոտանատար անձանց փոխառությունների հետ կապվածությունը: Սա ոչ այլ ինչ է, քան Նաիրա Զոհրաբյանի կողմից յուրօրինակ քննադատություն իր կուսակցության և խմբակցության անդամների հասցեին, թե ժամանակին տեր կանգնեիք, մուծումները շատ լիներ, շախով – շուխով կուսակցությունը ղեկավարեի, աչքի ընկնեի, գուցե ավտոմեքենան էլ հասցնեի գնել, թե չէ միայն խայտառակ եղա ԱԺ բակում եզդայի ժամանակ մեքենան ծառին հարվածելու արդյունքում: Գուցե արդեն գնե՞լ է, ով գիտե …

Իրականում, սակայն, Նաիրա Զոհրաբյանը պետք է, որ կարողանա տարբերակել քաղաքական և թատերական դաշտերը: Լինելով մասնագիտությամբ թատերագետ, նա ոչ միայն շատ հաճախ շփոթում է երկու ոլորտներն, այլև մշտապես սահուն անցում է կատարում մասնագիտականից՝ իբրև թե գործունեությանը:

Նաիրա Զոհրաբյանի հարցն ու արձագանքը սպասելի էր անգամ Արփինե Հովհաննիսյանի համար, որովհետև ԲՀԿ առայժմ նախագահուհին, շուտով թերևս ոչ ԲՀԿ-ականն անգամ, միևնույն ոճով ու առոգանությամբ է հարցեր ուղղում, որոնք արդեն ընթերցողը, երբ տեքստի տեսքով տեսնի ու կարդա, այնտեղ դույզն-ինչ քննադատություն որպես այդպիսին չկա էլ:

Ուղղակի բառաշարերի ու բարձրախոսության արդյունքում տիկինն ուզում է աչքի ընկնել ու չմոռացվել, առայժմ չավարտվել քաղաքական արենայում:

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ