Նաիրա Զոհրաբյանի վերջին ճիգերը, թե՞ ճիտին պարտքը

- in Ով ով է ..., Պնակալեզներ
608
Naira Zohrabyan

ԲՀԿ առայժմ նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ 2017 թ.-ին ձևավորվելիք խորհրդարանում իր համար դիզկոնֆորտ է լինելու: Նա այդ մասին այսօր բարձարաձայնել է ԱԺ բարձր ամբիոնից:

Իհարկե՝ Նաիրա Զոհրաբյանն իր խոսքում չի մատնանշել անձամբ իրեն, բայց ոչ այլ ոք, քան ինքը լավ գիտե, որ անընդունելի կերպար է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի կողմից, ով քաղաքականություն ու թերևս ԲՀԿ-ն ղեկավարելու վերադառնալուց հետո, մեկ անգամ արդեն գրել ենք, եթե չձերբազատվի նման կերպարից, ապա կկրկնի քաղաքականությունից իր հեռանալու գործընթացը:

Նաիրա Զոհրաբյանը հերթական անգամ քննադատել է գործընկեր պատգամավորներին, ովքեր բազմազբաղության պատճառով երբեմն չեն հաճախում ԱԺ աշխատանքի: Նրանց թվում գերակշռող են հենց ԲՀԿ խմբակցության անդամ պատգամավորներն, այսինքն՝ իր ենթակաները: Կարողանար Նաիրա Զոհրաբյանը ղեկավարել ԲՀԿ կուսակցությունն ու համանուն խմբակցությունը, ամեն բան կարգին կլիներ, սակայն երբ նա կուսակցականներին բաժանել էր թևերի ու ճակատամարտեր էր տալիս, այնժամ պետք է մտածեր այդ մասին:

Այսպիսով՝ Նաիրա Զոհրաբյանը վերջին հնարավորություններն օգտագործում է հարված հասցնելու նրանց, ովքեր գիտակցում էին, թե ինչ էր նա անում ԲՀԿ-ում, ինչպես էր ԲՀԿ նախագահուհի դառնալուց անմիջապես հետո արտահայտվում Գագիկ Ծառուկյանի հասցեին ու ինչպես էր կազմաքանդում այն ամենն, ինչը ներդրվել էր նրա կողմից՝ ԲՀԿ-ում:

Նաիրա Զոհրաբյանը, պարզվում է, հա՛մ նապալիոնիզմից է խաբար, հա՛մ բոնապարտիզմից, ու թերևս դրանք նրա համար տարբեր բաներ են, մինչդեռ կարծեմ ֆրանսերենի մասնագետ է երբևէ իրեն պատկերացրել: Նա անդուլ ձգտում է վայր դնել տալ բոլոր այն պատգամավորների մանդատները, ովքեր չեն ենթարկվում իր որոշումներին: Չկրկնելու համար իր կառավարել կարողանալու բացակայության մասին, պարզապես՝ այդ ամենը կապում ենք հենց դրա հետ, ընդամենը մեր կարծիքով:

Հետաքրքիր է, թե կուսակից, խմբակցակիցներին քննադատելիս Նաիրա Զոհրաբյանն ինքն իրեն երբևէ հարց տվե՞լ է, թե ԲՀԿ-ի ստացած կարծեմ 500 հազարին մոտ ձայներից քանի՞սն են ընտրողները տվել հանուն իրեն: Երևի թե՝ մեկ, առավելագույնը երկու ձեռքերի մատների հաշվարկը բավարար, գուցե՝ շատ կլինեն:

Հուսանք, ԲՀԿ համամսնական ընտրացուցակը կազմելիս Գագիկ Ծառուկյանն այնքան ողջամիտ կգտնվի, որ Նաիրա Զոհրաբյանն այլևս չի հայտնվի խորհրդարանում, գոնե ԲՀԿ-ի միջոցով:

Դավիթ ԼՈՐԵՆՑ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20