Նաիրա Զոհրաբյանն 2016 թ. ընթացքում հարստացե՞լ է …

- in Ով ով է ..., Պնակալեզներ
595
Naira Zohrabyan

ԲՀԿ առայժմ նախագահ Նաիրա Զոհրաբյանի մասին նոր տեղեկություններ են ստացվում կուսակցության կենտրոնական գրասենյակից:

Պարզվում է, Նաիրա Զոհրաբյանն, ինչ իբրև թե ղեկավարում է ԲՀԿ-ն, արդեն հասցրել է կլորիկ գումար կուտակել իր բանկային հաշվեհամարի վրա: Ըստ ԲՀԿ կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, որի մասին հողորդում է ԲՀԿ գրասնյակից մեր աղբյուրները, Նաիրա Զոհրաբյանը միայն 2016 թ. ընթացքում տիրապետում է 100 հազար դոլարի:

Պարզվում է, այդքանով չի սահմանափակվում Նաիրա Զոհրաբյանի հարստացման գործընթացը, այն էլ՝ միայն 2016 թվականի ընթացքում: Բացի գումարային տեսքով հարստացումից, Նաիրա Զոհրաբյանն անցնող տարում. ասում են, թե հասցրել է այնքան, որ 4 նոր բնակարաններ է ձեռք բերել մայրաքաղաքի նորակառույց շենքերում:

Այսքա՞նն է արդյոք, որքանո՞վ է փաստաթղթավորված հավաստի այս տեղեկությունները, Նաիրա Զոհրաբյանից ճշտել չհաջողվեց, որովհետև ԲՀԿ առայժմ նախագահուհին չի պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Փոխարենը՝ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ենթադրում են, որ այս մասին է լինելու Ալյանս կուսակցության առաջնորդ, ԱԺ-ում ԲՀԿ խմբակցութան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բացահայտում՝ քաղաքական գործչի թաղումը, որի մասին նա հայտարարել էր օրերս:

Թերևս՝ Տիգրան Ուրիխանյանն ավելի շատ բացահայտումների է տիրապետում, սպասենք դրանց հրապարակմանը …

Էվելինա ՂԱՍԱԲՈՂԼՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20