Հնագետները պարզել են Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի ծագումը, որի մեջ, առասպելի համաձայն, խաչելությունից հետո թաղվել է Հիսուս Քրիստոսը: Այս մասին հայտնում է The Independent-ը:

National Geographic-ի հնագետ Ֆրեդերիկա Հիբերթի կարծիքով՝ դամբարանի պարունակության ուսումնասիրությունն ապացուցում է, որ ժամանակակից ուխտավորների երկրպագության վայրն իսկապես այն նույն գերեզմանն է, որը 4-րդ դարում հայտնաբերել է Հռոմի Կոնստանտին 1-ին կայսեր մայրը՝ Ելենան։

Այն բանից հետո, երբ հնագետները հանել են գերեզմանը ծածկող սպիտակ մարմարե քարը, հայտնաբերել են կրաքարե դարակ, որի վրա, ամենայն հավանականությամբ, դրվել է Հիսուս Քրիստոսի մարմինը։ Հայտնաբերվել է նաև նախկինում անհայտ մարմարե մեկ ուրիշ սալ, որի վրա խաչ է փորագրված։ Հետազոտողների կարծիքով՝ խաչը փորագրվել է 12-րդ դարին խաչակիրների կողմից։

Spread the love

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.