ՌԴ ԱԳՆ արձագանքել է Բորդյուժայի հայտարարության մեջ ԼՂՀ ձեւակերպմանը

- in Միջազգային
446
Bordyuja

Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի՝ ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիայի առնչությամբ արված մեկնաբանության մեջ կիրառված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձեւակերպմանը:

Ի պատասխան APA լրատվական գործակալության հարցման, ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը արձագանքել է. «Ինչ վերաբերում է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից արված հայտարարությանը, ապա նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետությունների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հստակորեն ամրագրված է այս տարվա հոկտեմբեր 14-ին, Երեւանում արված համատեղ հայտարարության մեջ:

Մեր աջակցությունն ենք հայտնում այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել այս տարվա մայիսի 16-ին Վիեննայում եւ հունիսի 20-ին Ս. Պետերբուրգում` ի խնդիր հակամարտության գոտում սրացման չթույլատրմանը եւ խաղաղ գործընթացի շարունակման համար պայմանների ապահովմանը:

Վերահաստատում ենք Լեռնային Ղարաբաղի համամարտության բացառապես խաղաղ ճանապարհով լուծման մեր ունեցած դիրքորոշումը` միջազգային իրավունքի նորմերին համապատասխան` արձանագրված ՄԱԿ Կանոնադրությունում, Հելսինկյան Եզրափակիչ Արձանագրությունում, որոնք վերաբերում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը եւ ժողովուրդների ազատությանը իրավահավասարությանը եւ ազատ ինքնորոշման իրավունքին»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20