Ռուսաստանը դեռ չի պատասխանել մեզ, թե ինչ նպատակով է «Իսկանդեր» տվել Հայաստանին. Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ

- in Պնակալեզներ
510
iskander-zenq

Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, խորհրդարանի պաշտպանական, անվտանգության ու կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ չնայած մի շարք ոլորտներում կան տնտեսումներ, սակայն ռազմական բյուջեի հարցում չկան խնդիրներ։

Խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանին «Իսկանդեր» հրթիռային համալիր հատկացնելու մասին՝ Ասկերովը հայտարարել է, որ այդ հարցը քննարկել է ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ. «Նրանք պաշտոնական դիմում են հղել ՌԴ ԱԳՆ-ին։ Ռուսաստանը դեռ կոնկրետ պատասխան չի տվել մեր հարցին, թե ինչ նպատակով է արել դա։ Մենք մեր կարծիքը կհայտնենք այն բանից հետո, ինչ պաշտոնական պարզաբանում կստանանք հենց Ռուսաստանից։

Բնականաբար, Ռուսաստանը այդ հակամարտությունը կարգավորելու համար պետք է լինի անկողմնակալ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»։