Վլադիմիր Պուտինը «Դոստոևսկու կերպարներից է»

- in Ով ով է ..., Պնակալեզներ
247
putin

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծում է, որ Ռուսաստանն անկասկած կոտրում է ամերիկյան համակարգիչները։ Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները ի պատասխան ցանցահենային հարձակում կգործեն ռուսական կիբերհամակարգերի վրա։ Այս մասին նա հայտարարել է CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։

«Յուրաքանչյուրը կոտրելու հնարավորություն ունի»,-ասել է Քիսինջերը։

Դիվանագետը նշել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Դոստոևսկու կերպարներից է»։ «Նա մարդ է, որը ներքին մեծ կապ ունի ռուսական պատմության հետ, ինչպես որ ինքն է հասկանում։ Նա ռուսական ազգային շահերի սառը հաշվիչ է»,-հավելել է Քիսինջերը։

Նախկին պետքարտուղարի խոսքով՝ ռուսական ինքնության հարցը շատ կարևոր է, քանի որ կոմունիզմի կրախի հետևանքով Ռուսաստանը կորցրել է շուրջ 300 տարի։

Խոսելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մասին՝ Քիսինջերը նշել է, որ նա հնարավորություն ունի պատմության մեջ մնալ որպես «շատ կարևոր նախագահ»։

«Դոնալդ Թրամփը ֆենոմեն է, ինչպիսին արտասահմանյան պետությունները չեն տեսել»,- հավելել է նա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20