Քննարկվում է, որ սահմանափակվի դպրոցի տնօրենի գործունեության ժամկետը

- in Կրթություն
537
Levon Mkrtchyan

Քննարկումներ են ընթնում և աշխատանքներ են տարվում, որպեսզի ազգակցական կապերով դպրոցում աշխատանքի ընդունվելու ավանդույթը վերանա: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

«Վարչապետի հանձնարարականը իրականացվում է: Խոսքը չի վերաբերում այն դեպքերին, երբ  դպրոցի տնօրենի ընտանիքի անդամներից, ասենք, աղջիկը ֆիզիկայի ուսուցչուհի է կամ տղան ֆիզկուլտուրայի ուսուցիչ է, նրանք պետք է աշխատեն: Խոսքն այն մասին է, երբ ուղղահայաց կապ կա, երբ ազգականները ուղիղ իրար ենթակայության տակ են աշխատում և երկրորդը՝ երբ մեկը հեռանում է և իր պաշտոնը որպես ժառանգություն է թողնում: Այս խնդիրն առաջիկայում պետք է լուծվի»,- ասաց նախարարը:

Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ  տարբերակ կա դպրոցի տնօրենի գործունեությունը սահմանափակելու և այդ ուղղությամբ այժմ աշխատանքներ են տարվում. «Տարբերակ ունենք  տնօրենի` տվյալ դպրոցում գործունեություն ունենալու ժամկետը սահմանափակելու, այսինքն` քննարկվում է, թե քանի անգամ կարող է նույն մարդը ընտրվել նույն պաշտոնում»,- ասաց նախարարը: