Cnndkan

Հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների, ձեռնարկված միջոցառումների եւ լայն քարոզչության արդյունքում արձանագրվել է նորածինների սեռերի անհամամասնության նվազում: Այս մասին առողջապահության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով` 2016 թվականին ցուցանիշը եղել է 108 տղա 100 աղջկա դիմաց: 2015 թվականին այն կազմել է 113 տղա 100 աղջկա դիմաց, 2014 -ին` 115 տղա 100 աղջկա դիմաց. «Մենք գիտակցում ենք, որ այս արդյունքը պահպանելու համար նորից ջանքեր են անհրաժեշտ: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ արդյունքները հավասարվեն»:

Խաչատրյանն արձանագրեց նաեւ, որ այս տարի նվազել է անպտղության ցուցանիշը` ի հաշիվ երկրորդային անպտղության իջեցման. «Նախարարությունն այս ուղղությամբ եւս շարունակելու է ծրագրեր իրականացնել: Մենք նախատեսում ենք երիտասարդ աղջիկների շրջանում հետազոտություններ անցկացնել` հայտնաբերելու համար այն պատճառները, որոնք բերում են անպտղության»:

Մարիամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.