ԱՄՆ-ի «խերը». Վլադիմիր Գասպարյանի փեսան պատգամավոր դառնալու խնդիր ունի

- in Մամուլ
387
arthur-gevorgyan

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Հայաստանում 5 տարվա մշտական բնակության վերաբերյալ տեղեկանքի խնդիր ունի նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Գևորգյանը:

Նա վերջին հինգ տարվա մեջ մի քանի անգամ ամիսներ շարունակ բնակվել է ԱՄՆ-ում ձեռք բերած տանը:

2012 և 2013 թվականներին ՀՀ ԱԺ պատգամավորը ԱՄՆ-ում բնակվել է երեք ամիս, իսկ վերջին տարիներին՝ անգամ 6 ամիս ժամանակով:

Վերջին անգամ Արթուր Գևորգյանը ԱՄՆ էր մեկնել որդու ծննդյան կապակցությամբ: Այդ այցելության ժամանակ նա ձեռք բերեց իր երկրորդ սեփականությունը՝ երեք սենյականոց կոնդոմինիումը 475 հազար ԱՄՆ դոլարով՝ ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Վալի Վիլեջ քաղաքում:

Իր առաջին կոնդոմինիումը Արթուր Գևորգյանը ձեռք էր բերել Գլենդելում 500 հազար դոլարով»: