Առողջ քնի պայմանները

- in Սոցիալական
217
qnel

Բրիտանացի գիտնականները պարզել են 50 տարեկանից մեծ մարդկանց առողջ քնի պայմանները, հաղորդում է The Telegraph-ը։ Բժիշկների խոսքով՝ անրաժեշտ է քնելուց երեք ժամ առաջ զերծ մնալ ուտելուց և սարքեր (սմարթֆոն, համակարգիչ, նոթբուք) օգտագործելուց։

Մասնագետները նաև նշել են, որ ավելի լավ է քնել գուլպաներով՝ ոտքերը տաք պահելու համար։ Ինչ վերաբերվում է լուսավորությանը, բժիշկները խորհուրդ են տալիս այն դարձնել կարմրավուն, սպիտակի և կապույտի փոխարեն։ Լավ քնելուն կօգնի նաև տաք լոգանքը։

Խոչհուրդ չի տրվում երկար ժամանակ մնալ ննջասենյակում, եթե չի հաջողվում քնել, քանի որ արդյունքում սենյակը կարող է ասոցացվել անքնության հետ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20