ԱՎԾ պատասխանը Ֆինանսների նախարարին

- in Տնտեսական
178
vardan-aramyan

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահի  խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը համաձայն չէ ՀՀ  ֆինանսների նախարար Վարդան Արամյանի արած այն հայտարարության հետ, ըստ որի գյուղատնտեսության ոլորտում անկման պատճառը հաշվարկային խնդիրներ են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ  հանդիպմանը  Մարտիրոսյանը նշեց, որ չի ընդունում մեղադրանքը:

«Խնդիրը ոչ թե հաշվառման մեջ է, այլ սեզոնայնության տեղափոխության`  բերքի հավաքման շուտ կամ ուշ սկսելու հետ կապված»,-ասաց բանախոսը՝  չհերքելով, որ  2016 թվականի հունվար-նոյեմբերին, 2015 թվականի  նույն ժամանակահատվածի համեմատությամբ, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նվազել է 6.1 տոկոսով:

«Այդ ժամանակահատվածում անասնաբուծության գծով, սակայն, աճ է արձանագրվել 4.3 տոկոսով: Նվազումը հիմնականում եղել է բուսաբուծության գծով, որը կազմել է 11.8 տոկոս», ասաց ԱՎԾ նախագահի խորհրդականը:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը տարեվերջյան մամուլի ասուլիսին հայտարարել էր, որ գյուղատնտեսության ճյուղում կանխատեսվում էր աճ, բայց հաշվի առնելով վերջին զարգացումները, կլինի բացասական ցուցանիշ: Այստեղ այն ոչ թե կապված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվարկման խնդիր է եղել:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20