Արտակարգ դեպք Երևանում. երիտասարդներից մեկը հրազենային վնասվածք ունի, մյուսը՝ քթի կոտրվածք

- in Իրավունք
227
Atrchanak

Երևանում, այսօր՝ հունվարի 11-ի գիշերը, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։20-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով և քթի կոտրվածքով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ  36-ամյա Արթուր Ս.-ն և 31-ամյա Ռոման Դ.-ն: Ըստ բժիշկների հայտարարության՝ նրանք ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալ։

Արթուր Ս.-ն հրազենային վնասվածքը ստացել է նստատեղի մասում, իսկ Ռոման Դ.-ն ստացել է քթի կոտրվածք։ Ըստ ոստիկանների և քննիչների ստացված օպերատիվ տեղեկությունների՝ նրանք հիվանդանոց են տեղափոխվել 6-րդ թաղամասում գործող «Կրպակ» սուպերմարկետի հետնամասից։

Ոստիկանությունը փորձում է հայտնաբերել հանցագործությունը կատարողին կամ կատարողներին:

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժին հունվարի 11-ին ժամը 01:00-ին «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քաղաքացիներից մեկի մոտ ձախ ազդրի հետին մակերեսի ծակած-կտրած վերք է, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի հրազենային վնասվածք, մյուսի մոտ՝ գլխի գագաթային շրջանի, ձախ քիմքային շրջանի և գլխուղեղային շրջանի վնասվածքներ, ինչպես նաև ձախ քիմքային շրջանի սալջարդ, քթոսկրային բեկորային բաց կոտրվածք: Դեպքի վերաբերյալ կատարվում է նախաքննություն: