Գազի սակագների նվազումը չի թեթևացնի բնակչության բեռը

- in Սոցիալական
229
Dram

Գազի սակագների նվազումը դրական կազդի սպառողների վրա, բայց չի թեթևացնի նրանց բեռը: Այս մասին ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը:

Ըստ նրա, «Թանկացումների մեծ տատանում էր, դրա համար հատկապես առաջին ամսվա ընթացքում բնակչությունը չի զգա գազի սակագների նվազումը: Երկրորդ անգամ է գինը 156-ից իջեցվում է, հիմա ևս 7,7 դրամով: Բայց եթե միանգամից իջեցվեր, գուցե մարդիկ ավելի ակնհայտ զգային նվազումը»:
Կարեն Չիլիգարյանն էլ գիտի, որ գնի փոքր իջեցումն անգամ դրական կազդի սպառողների վրա. «Սա ավելի լավ է, քան թանկացումը, գուցե այն ազդի այլ ապրանքների վրա, որոնց արտադրության հետ գազն առնչություն ունի: Սակայն գազի գնի էժանացումը բնակչին օգուտ կտա, բայց ոչ այնքան, որ մարդը կարողանա դրա փոխարեն այլ ապրանք գնել»:

Լալա ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20