Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը

- in Ով ով է ...
378
Garo Palyan

Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանում հայերենով է շնորհավորել Սուրբ Ծնունդը:

«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցավ, ձեզի մեզի մեծ աւետիս»,- ասել է նա իր ելույթի ժամանակ:

Օրեր առաջ նա գրավոր հարցադրում է ուղղել Ազգային կրթության նախարար Իսմեթ Յըլմազինէ պահանջելով պարզաբանել ՝ինչու է դպրոցներում արգելվել տոնել Ամանորը։ «Կրթության նախարարությունն ինչպե՞ս է տարբերակում Նոր Տարին ու Սուրբ Ծնունդն իրարից։ Ի՞նչն է պատճառը, որ նույնիսկ ազգային փոքրամասնությունների դպրոցներում նույնպես արգելվել է տոնել Ամանորը»,–հարցադրման մեջ գրել էր Գարո Փայլանը:

Հայազգի պատգամավորը նաև հիշեցրել է, որ Շիշլի հայաշատ թաղամասում գործում են հայկական վարժարաններ, որտեղ Ամանորը և Սուրբ ծնունդ նշելը քրիստոնյա երեխաների իրավունքն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20