Գերմանիայում կտրուկ ավելացել են Հիտլերի «Մայն Կամպֆի» վաճառքի ծավալները

- in Մշակույթ
138
grqer

Գերմանացի հրատարակիչ Անդրեաս Վիրշինգը, որը 1 տարի առաջ բազմաթիվ մեկնաբանություններով ու բացատրություններով հրապարակել է Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆ» գիրքը, պատմել է, որ վերջին շրջանում գրքի վաճառքի ծավալները զգալիորեն աճել են:

2016 թվականին թողարկված առաջին տպաքանակը բաղկացած էր 4000 օրինակից: Այս պահի դրությամբ վաճառվել է արդեն 85000 օրինակ: Վիրշինգը նշում է, որ այս արդյունքն անսպասելի էր: Հունվարին լույս կտեսնի 6-րդ տպաքանակը:

Նոր հրատարակության կազմի վրա բացակայում է Հիտլերի նկարը: Հրատարակության կազմակերպիչները տեքստին կցել են գիտնական պատմաբանների քննադատական մեկնաբանությունները: