Գիտնականները Ծիր Կաթինում կյանքի տարրեր են հայտնաբերել

- in Կրթություն
233
Erkir molorak

Գիտնականները Նյու-Մեքսիկոյից վստահ են, որ Ծիր Կաթինում կյանքի տարրեր կան: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն՝ վկայակոչելով գիտնականների ուսումնասիրությունը:

Մասնագետները համոզված են, որ տարրերը, որոնք հիմա իրենք կարող են ուսումնասիրել Ծիր Կաթինում, 97%-ով կազմում են մարդու մարմնի զանգված: Արդյունքները, որ նրանք ստանում են, բաղկացած են ավելի քան 150000 աստղերի ցանկից: Յուրաքանչյուր երկնային լուսատու պարունակում է մոտ երկու տասնյակ քիմիական տարր: Նոր ցանկը կազմված է CHNOPS տարրերից:

Դրանց թվում են՝ ածխածինը, ջրածինը, ազոտը, թթվածինը, ֆոսֆորը և ծծումբը, իսկ դրանք գլխավոր տարրերն են, որոնք կյանք են տալիս Երկրի վրա: Սա առաջին դեպքն է աշխարհում, երբ CHNOPS-ն ուսումնասիրել են աստղերի այդպիսի մեծ կատալոգի համար: