ԴԱԻՇ-ը կոչնչացվի

- in Միջազգային
81
Barak Obama

ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կոչնչացվի։ Այս մասին Օբաման ասել է Չիկագոյում նախագահի պաշտոնում վերջին ելույթի ժամանակ։

«Մենք ոչնչացրել ենք տասնյակ հազարավոր ահաբեկիչների, այդ թվում՝ Ուսամա բեն Լադենին։ ԴԱԻՇ-ի դեմ միջազգային կոալիցիան, որը մենք գլխավորում ենք, ոչնչացրել է խմբավորման հրամանատարներին և հետ գրավել տարածքների շուրջ կեսը։ ԴԱԻՇ-ը կոչնչացվի և նրանք, ովքեր սպառնում են Ամերիկային, անվտանգության մեջ չեն լինի»,- հավաստիացրել է Օբաման։

Նա նաև նշել է, որ հետախուզության, իրավապահ մարմինների խիզախ աշխատակիցների շնորհիվ ահաբեկչական ոչ մի խմբավորում վերջին 8 տարիների ընթացքում չի կարողացել խոշոր հարձակում պլանավորել և իրագործել ԱՄՆ-ի դեմ։