ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ապագան անորոշ է

- in Մամուլ
182
OSCE

«Մեդիամաքս»ը գրում է, որ Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը կարող է դադարեցվել:

Երևանում ԵԱՀԿ գրասենյակից Մեդիամաքսին հայտնել են, որ «ԵԱՀԿ անդամ երկրները դեռ կոնսենսուսի չեն եկել կազմակերպության մի շարք դաշտային առաքելությունների մանդատը երկարաձգելու վերաբերյալ», իսկ Հայաստանի ԱԳՆ-ն ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:

Մեդիամաքսի տեղեկություններով, ստեղծված իրավիճակի հետ անմիջական առնչություն ունի Ադրբեջանը: Այժմ Հայաստանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որտեղ կա ԵԱՀԿ գրասենյակ: Բաքվում և Թբիլիսիում ԵԱՀԿ գրասենյակները փակվել են համապատասխանաբար 2014 և 2008 թվականներին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20