Թբիլիսիում արաբները վրացի տղամարդկանց թույլ չեն տալիս մուտք գործել գիշերայն ակումբներ

- in Սոցիալական
352
Tbilisi

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ ՆԳ նախարարին հրահանգել է զբաղվել Թբիլիսիում գիշերային ակումբների արտասահամանցի որոշ սեփականատերերի խտրական գործողություններով, որոնք իրենց հաստատություններ թողում են մուտք գործել միայն իրենց հայրենակիցներին և տեղի կանանց, հաղորդում է Interfax-ը։

«Որքանով ինձ հայտնի է, այդ ակումբներում տեղի տղամարդկանց չեն թողնում ներս, մուտքը բաց է միայն կանանց համար։ Այս դեպքում մենք պետք է պաշտպանենք մեր իրավունքները, սակայն բացառապես օրենքի սահմաններում»,- հայտարարել է վարչապետը։

Վերջին տարիներին Թբիլիսիի կենտրոնում արաբական մի շարք երկրների քաղաքացիներ տասնյակ ակումբներ են բացել, որոնք կարող են այցելել միայն այդ երկրների քաղաքացիները և վրացի կանայք։