Թբիլիսիում հրազենային վնասվածք է ստացել Վրաստանի նախագահի փեսան

- in Միջազգային
212
Margvelashvili

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թբիլիսիում հրազենային վնասվածք է ստացել Մինդիա Գոգոչուրին, որը երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու փեսան է։

Միջադեպը գրանցվել է հունվարի 11-ին, Բալանչիվաձե փողոցում։ Գոգոչուրիին հոսպիտալացրել են՝ տեղափոխելով Հանրապետական հիվանդանոց։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները, ինչպես նաև քրեագետ-փորձագետները։ Վրաստանի ՆԳՆը-ը հաստատել է Գոգոչուրիի վիրավորվելու մասին տեղեկությունը։

Տվյալ փաստով հարուցվել է քրեական գործ։ Տարվում է հետաքննություն Վրաստանի ՔՕ 118-րդ (առողջությանը միտումնավոր ծանր վնաս պատճառել) և 236-րդ (հրազգային զենքի ապօրինի կրում, պահպանում կամ կիրառում) հոդվածներով։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20