Թեժ պայքար Ֆելիքս Ցոլակյանի և Սամվել Բալասանյանի միջև

- in Մամուլ
159
Feliks Colakyan

«Փաստ» թերթի տեղեկություններով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների համար Շիրակի մարզի ՀՀԿ ռեյտինգային ցուցակի կազմումը վստահվել է Շիրակի նախկին մարզպետ, այժմ ՀՀ նախագահի վերահսկողության վարչության պետ Ֆելիքս Ցոլակյանին:

Ի դեպ, ինքը ևս պատրաստվում է նույն ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալ: Սակայն այս տարածքում, ամենայն հավանականությամբ, շահերի բախում տեղի կունենա Ցոլակյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի միջև: Բալասանյանը «պրիզնատ» չի գալիս ցուցակ կազմելու հարցում Ցոլակյանի «մենաշնորհը»:

Քաղաքապետն ուզում է իր կրտսեր որդուն ռեյտինգային ցուցակով պատգամավոր դարձնել, իսկ իր սկզբունքայնությամբ հայտնի Ֆելիքս Ցոլակյանը դեմ է դրան: Սամվել Բալասանյանն այստեղ–այնտեղ հայտարարում է, թե իր հարցերը «պրյամոյ» կլուծի Սերժ Սարգսյանի հետ: