Թրամփի դեմ կոմպրոմատի մասին հաղորդագրությունները հերյուրանք են

- in Կարծիք
73
Peskov

Կրեմլում չունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կոմպրոմատ, այդ մասին տեղեկատվությունն ամբողջովին հերյուրանք է: Ինչպես հաղորդում է Interfax-ը, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Կրեմլը չունի Թրամփի դեմ կոմպրոմատ, տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և ոչ այլ ինչ է, քան բացարձակ հերյուրանք»,- ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Ավելի վաղ CNN հեռուստաալիքը հաղորդել էր այն մասին, որ ռուս գործակալները կոմպրոմատ ունեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ: Հեռուստաալիքի տվյալներով՝ կոմպրոմատը ներառում է ինչպես անձնական տվյալներ, այնպես էլ ֆինանսական փաստաթղթեր։ Իսկ BuzzFeed պարբերականը հրապարակել է փաստաթուղթ, որը կայքի պնդմամբ, հիմք է հանդիսացել հաշվետվության համար։

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «կախարդների քաղաքական որս» է անվանել ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե ռուսական հատուկծառայություններն ունեն անձնամբ միլիարդատիրոջը վարկաբեկող նյութեր։