Raffi Hovhannisyan

«Ժառանգություն» կուսակցությունը շարունակում է բանակցությունները տարբեր քաղաքական ուժերի հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ։

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը, «Ժառանգության» վարչության անդամների մեծամասնությունը կուսակցության նիստում քվեարկել է խորհրդարանական ընտրություններին հենց դաշինքով մասնակցելու  օգտին։ Տիկին Մուրադյանը չթաքցրեց նաև, որ իրենց համար կարևոր է, թե  նշյալ դաշինքում իրենց կուսակցության անդամները որ հորիզոնականը կզբաղեցնեն. «Իհարկե, կարևոր է, թե մեր կուսակցության առանցքային, կարևոր, հայտնի անդամները, ինչպես նաև կուսակցության այլ ակտիվ անդամներ պետք է որ նորմալ հորիզոնականներում լինեն, որպեսզի հետագայում նաև գործունեություն ծավալեն»։

Սուսաննա Մուրադյանը հավելեց, որ  այժմ կուսակցությունից կան բանակցողներ և՛ «Ելքի», և՛այլ դաշինքների հետ, սակայն կուսակցության վարչությունը դեռ վերջնական որոշում չունի: «Ես անձնական կարծիք ունեմ, բայց չեմ ասի, որովհետև իմ անձնական դիրքորոշումներն աղավաղվում են»,- ասաց տիկին Մուրադյանը:

«Ելք» դաշինքի հետ «Ժառանգության բանակցություններն այժմ շարունակվում են։ Սակայն ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեց դաշինքի  և «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Մանե Թանդիլյանը, էական առաջընթաց և վերջնական որոշում առայժմ չկա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.