Ինչու է «մոլորյալ հոտին» ժամանակավորապես անտեր թողել քաղաքական «հանդերում»

- in Մամուլ
178
Serzh Sargsyan

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի քաղաքական դաշտում այս օրերին հարկադրյալ քաղաքական անդորր է:

Եզակի դեպք է, որ Սերժ Սարգսյանը արտերկիր` կարճատև արձակուրդի է մեկնում Ամանորից հետո: ՀՀԿ–ի կարկառուն դեմքերից շատերի համար նրա բացակայությունն անսպասելի էր, քանի որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ կապված չլուծված բազմաթիվ խնդիրներ կան:

Մարդիկ նրա հետ հանդիպման ակնկալիքով հերթագրվել էին, սակայն հանդիպումն ուշանում է: Հիմնականում խնդիրները կապված են ՀՀԿ–ի համամասնական ու ռեյտինգային ցուցակների հստակեցման հետ: Թե ինչու է Սերժ Սարգսյանը «մոլորյալ հոտին» ժամանակավորապես անտեր թողել քաղաքական «հանդերում», կերևա առաջիկայում:

Թարսի պես Գագիկ Ծառուկյանն էլ է բացակայում երկրից: