Մամուլը պարբերաբար գրում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եղբոր դուստրը՝ Իրինա Քոչարյանը, ով այժմ ԲՀԿ կուսակցության և համանուն խմբակցության ավագանու անդամ է, ցանկություն ունի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Ավելին՝ կան տեղեկություններ, թե նախապես որոշվել էր, որ «Ծառուկյան» դաշինքում Իրինա Քոչարյանը կլինի երկրորդ կին թեկնածուն և դաշինքի համամասնական ցուցակում կզբաղեցնի ութերորդ հորիզոնականը։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, սակայն, որոշվել է, որ դաշինքի անունը երկրորդ նախագահի հետ չկապելու համար Իրինա Քոչարյանը համամասնական ցուցակում չի ընդգրկվի։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասները չներկայացնելով՝ Իրինա Քոչարյանն ասաց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին չի մասնակցելու։

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.