Լեհաստանի նախկին նախագահ Վալենսայի որդին մահացած է հայտնաբերվել իր բնակարանում

- in Հասարակություն
144
Lehastan

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսայի որդի Պշեմիսլավը մահացած է հայտնաբերվել Գդանսկի իր բնակարանում։ Այս մասին հայտնում է RMF ռադիոկայանը։

Ռադիոկայանի տվյալներով՝ 43-ամյա տղամարդու դին հայտնաբերել է նրա որդին, ով շտապօգնություն է զանգահարել։ Նշվում է, որ տղամարդու մարմնին չկան վնասվածքներ, փորձագետները նախնական բացառել են երրորդ անձանց մասնակցությունը նրա մահվանը։

«Դեպքի վայրում աշխատում է դատախազն ու ոստիկանությունը, որոնք հարցաքննում են այդ թվում մահացածի ընտանիքի մոտ անդամներին»,- ասվում է հաղորդագրությունում։

1746008-przemyslaw-walesa-na-archiwalnym-zdjeciu-z-1998-r