ԼՂ հակամարտությունը բացասական ազդեցություն է ունենալու ԱՊՀ երկրների տնտեսության վրա․ Moody’s

- in Տնտեսական
201
paterazm

Աշխարհաքաղաքական հակամարտությունները, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը շարունակում են բացասական ազդեցություն թողնել Անկախ պետությունների համագործակցության երկրների (ԱՊՀ) տնտեսական կյանքի վրա:

Այս մասին ասվում է ԱՊՀ երկրների վերաբերյալ Moody’s միջազգային վարկանիշային կազմակերպության հրապարակած հաշվետվությունում:

Զեկույցի համաձայն՝ տարածաշրջանում տնտեսության աճն ավելի արագ կլինի 2017թ., քան 2016թ.-ին: Ըստ կանխատեսումների՝ 2017թ․ այն կկազմի 2 տոկոս` 2016թ. 1 տոկոսի փոխարեն , իսկ 2018թ.` 3 տոկոս:

«Աշխարհաքաղաքական հակամարտությունները էական դեր են խաղալու ԱՊՀ անդամ երկրների տնտեսական կյանքի վրա: Ուկրաինայի դեպքերի առնչությամբ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության ավելացումը բացասական ազդեցություն են ունենալու: ԱՊՀ անդամ 9 երկրներ հակամարտության մեջ են իրենց հարևանների հետ: Միայն Բելառուսը և Ղազախստանը իրենց հարևանների հետ որևէ խնդիր չունեն»,- ասված է հաշվետվության մեջ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20