Լուկաշենկոն չի ստորագրել ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը

- in Տնտեսական
267
leksandr Lukashenko batka

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի ստորագրել Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգիրքը, այլ միայն հաստատել է նախագիծը:

Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը:

«Մի շարք ԶԼՄ-ներ հստակ չեն լուսաբանել այս լուրը: Ստորագրվել է ոչ թե Մաքսային օրենսգիրքը, այլ բանակցություններ անցակցնելու վերաբերյալ հրամանագիրը»,-ասել է Միրոնչիկը:

Նրա խոսքով՝ պայմանագրի նախագծի բոլոր սկզբունքային հարցերը նախօրոք համաձայնեցվել են, սակայն ստորագրումից առաջ հնարավոր են որոշ շտկումներ:

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի մասնակցել Սանկտ-Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական խորհրդի գերագույն նիստին, որի ժամանակ ստորագրվել է Մաքսային օրենսգիրքը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20