Խաչատուր Սուքիասյանը հայտնի քաղաքական ուժերից առաջարկ է ստացել, վերջնական որոշում դեռ չկա

- in Մամուլ
258
Khachatur Sukiasyan

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, ով 2008-ին ակտիվ մասնակցություն ունեցավ նախագահական ընտրություններին, տարբեր քաղաքական ուժերից առաջարկներ է ստացել մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել է Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:

«Բանակցություններ և կոնսուլտացիաներ են ընթանում, բայց իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ դեռ որոշում չկա, այդ մասին ինքը որոշում կայացնելուց հետո անձամբ կհայտարարի»,- ասել է Աննա Մկրտչյանը՝ չնշելով, թե որ քաղաքական ուժերի հետ են ընթանում բանակցություններ. «Ձեզ հայտնի քաղաքական ուժեր են, բայց անուններ չեմ նշի, տարբեր ուժեր են»:

Խաչատուր Սուքիասյանը, այնուամենայնիվ, կմասնակցի՞ ընտրություններին, պարզապես ձևաչափի՞ ընտրության հարցն է, Աննա Մկրտչյանը նկատել է, որ այս պահին իր մասնակցության, ձևաչափի մասին ինքն անձամբ կհայտարարի. «Կարող եմ ասել, որ այս պահին բանակցություններ են ընթանում, մնացածը ինքը կհայտարարի»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20