Խաչատուր Սուքիասյանը win-win խաղ է խաղում. նա ԱԺ-ում կհայտնվի թե՛ Ծառուկյանի, թե՛ ՀԱԿ-ի հետ առաջադրվելու դեպքում

- in Մամուլ
218
Khachatur Sukiasyan

Խաչատուր Սուքիասյանը, բացի Գագիկ  Ծառուկյանի հետ դաշինքով գնալու հնարավորությունը դիտարկելուց, այս օրերին բանակցությունների մեջ է ՀԱԿ-ի հետ։ ՀԱԿ-ը ֆինանսական խնդիրներ ունի, որոնք, ըստ ամենայնի, լուծելու է  Խաչատուր Սուքիասյանը։

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը որոշել է, որ ՀԱԿ-ը ամեն գնով է պետք է ներկայացված լինի նոր ԱԺ-ում։ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մեծ ծառայություն կարող է մատուցել Սերժ Սարգսյանին, ուստի Խաչատուր Սուքիասյանը win-win խաղ է խաղում՝ նա խորհրդարանում կհայտնվի թե՛ Ծառուկյանի հետ դաշինքով գնալու պարագայում և թե՛ ՀԱԿ-ի հետ առաջադրվելու դեպքում։

Չի բացառվում, որ Խաչատուր Սուքիասյանը ՀԱԿ-ի ցուցակում իր եղբորը՝ «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանին առաջարկի, ինքն  էլ առաջադրվի Ծառուկյանի դաշինքում, որտեղ, ըստ տեղեկությունների, նա կարող է լինել առաջին եռյակում։ Ի դեպ, Սարիբեկ Սուքիասյանն արդեն եղել է ՀԱԿ 2012 թ. նախընտրական ցուցակում և մեծամասնական ընտրապայքարում թիվ 10 ընտրատարածքում պարտվել է ՀՀԿ աջակցությունը վայելող Գարեգին Նուշիկյանին։