«Կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը»

- in Ով ով է ...
402
Zaruhi Postanjyan

«Հայ կինը» Րաֆֆի, 1879 թ.

Սիրելի հայ ժողովուրդ,

Հայ ժողովրդի սիրելի կանայք,

Դուք եք, որ կրթել եք զավակներ, ովքեր իրենց անգին, երիտասարդ, տաղանդավոր, շնորհալի կյանքի գնով մեզ այսօր պարգևեցին 2017 թվական մտնելու հնարավորություն:

21-րդ դարի սիրելի՛ հայ կանայք, Դուք եք, որ լույս աշխարհ բերելով հայ զավակներ, նրանց կրթեցիք, դարձրեցիք զինվոր ու սպա և նրանց միջոցով պարտադրեցիք հաշվի նստել հայոց քաղաքակրթության հետ:

Հայ ժողովրդի ժամանակակից գոյամարտում զավակների կորուստը ցավ է, ցավ է յուրաքանչյուրիս համար, ցավ է և դժբախտություն, քանի որ մեր զավակներից` մեր քսանամյա երիտասարդներից, պետք է կյանք առնեին նոր կյանքեր, նրանք պետք է երջանկացնեին մեր աղջիկներին, նրանք պետք երջանկացնեին մեզ բոլորիս: Որևէ կերպ մեր կյանքի մարդկային կորուստները չեն կարող մեղմվել:

Սիրելի՛ Մարինե Մանուկյան, Դուք եք մարմնավորում ժամանակակից այն արցախցի կնոջ կերպարը, ով հանուն բոլորիս, հանուն քաղաքակրթության, հանուն հայկական քաղաքակրթության նվիրաբերել է իր կյանքի անգինը` որդուն` Արամին, ամուսնուն` Պավլիկին և եղբորը` Մխիթարին:

Սիրելի՛ Անուշ Խանդոյան, Դուք եք արցախյան այն ազատատենչ, արդար և հաղթական պայքարի զինակիցը, ով նույնպես հանուն հայկական քաղաքակրթության նվիրաբերել է իր անգինը` ամուսնուն` Արայիկին:

Սիրելի՛ Սասնա Ծռերի մայրեր, Դուք եք մարմնավորում հայ Մեծ Մոր տեսակը, Դուք եք, ովքեր լույս աշխարհ են բերել որդիներ և նրանց կրթել որպես Սասնա Ծռեր, ովքեր հայ ժողովրդի մեջ արթնացրեցին հայի ոգու իրական էությունը: Այդ Դուք եք` «մեր բաժին Կարսը չհանձնելու» կենսական գաղափարի կյանք տվողը:

Սիրելի՛ հայի և կորուսյալ հայրենիքի` արևմտահայության մարմնավորում, մեր սիրելի Նանօր Բարսեղյան-Սեֆիլյան, հայկական քաղաքակթության առանցքային էություն, պայքարի, հավատարմության, ուժի և խղճի խորհրդանիշ: Ձեր մասնակցությունը հայ ժողովրդի ժամանակակից գոյամարտում անգնահատելի է և անփոխարինելի:

Սիրելի՛ Հասմիկ Պապյան և Նարինե Թուխիկյան, Դուք եք, ով աննահանջ մերժեցիք հայկական քաղաքակրթության դեմ ոտնձգությունները և աղաղակեցիք մեր մշակույթի նկատմաբ անարգանքը:

Սիրելի՛ Արսինե Խանջյան (Տորոնտո), Սեդա Ազնավուր (Փարիզ), և Նարինե Աբգարյան (Մոսկվա), Դուք եք, ով ապրելով Հայաստանից դուրս, չլռեցիք Հայաստանում մարդու իրավունքերի ոտնահարումների վերաբերյալ, բացի այն, որ խախտեցիք Սփյուռքի լռությունը, նաև հայտ ներկայացրիք մարդու իրավունքների հարգման պահանջի վերաբերյալ, ձեր հստակ դիրքորոշմամբ մոտեցրեցիք մեզ հայկական քաղաքակրթությանը:

Սիրելի՛ լրագրող կանայք, առանց Ձեր աշխատանքի` և անցյալում, և ապագայում քաղաքակրությունը` հայկական քաղաքակրթությունը, գնահատված և արժևորված չի կարող լինել:

Սիրելի՛ Հրանուշ Խառատյան և Գայանե Շագոյան, Դուք եք, ով գիտական մակարդով վերհանեց և շարունակելու է վերհանել հայ ժողովրդի նկամամբ բռնաճնշումների փաստերը: Դուք եք, ով համարձակությամբ հրապարակախոսեց հային քաղաքակրթությունից դուրս դնելու Ստալինյան ծրագրի ապացույցները:

Սիրելի՛ Լալա Ասլիկյան և Աշխեն-Վալերի Գործունյան, Դուք եք այն խիզախ և քաղաքացիական անկոտրում ոգեղեն հայ կնոջ կերպարը` ով ապացուցում է, որ հայ կինը քաղաքակրթության աղբյուր է:

Մեր սիրելի հայ կանայք, Դուք եք այն առանցքը, որ մեզ մոտեցնում է քաղաքակրթությանը` հայկական քաղաքարթությանը:

2017 թվական, բարի գալուստ մեր հայ օջախներ:

Զարուհի Փոստանջյան

«Կինն է այն առանցքը, որի շուրջ պտտվում է քաղաքակրթությունը»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20