Հանգստյան օրերը շատ չէի՞ն

- in Պաշտոնական
145
karen-karapetyan

Կառավարության այս տարվա առաջին նիստը տևեց ընդամենը քսան րոպե: Վարչապետ Կարեն Կարապետյանը կատակեց՝ չնայած ինքն ասել էր, որ 2017 թվականը լինելու է ծանր տարի, բայց առաջին նիստը շատ թեթև անցավ: «Իրականում այս տարի ռեժիմը պետք է լինի ավելի ծանր», ասաց Կարեն Կարապետյանը: Այնուհետև նա նիստի մասնակիցներից հետաքրքրվեց՝ հանգստյան օրերը շատ չէի՞ն: Բայց ի պատասխան որևէ արձագանք չլսվեց: «Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք», առաջարկեց Կարեն Կարապետյանը: Կառավարության 2017 թվականի առաջին նիստը կարճ տևեց:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ չնայած խոստացել էր, որ տարին խիստ աշխատանքային է լինելու, այնուամենայնիվ, առաջին նիստը բավական կարճ է տևում: «Հույս ունեմ՝ բոլորդ լավ հանգստացել եք: Իրականում 2017 թվականին ռեժիմը լինելու է ավելի ծանր: Ի դեպ, հանգստյան օրերը շա՞տ չէին: Եկեք քննարկենք հասարակության հետ, գուցե դրա վերաբերյալ լուծում գտնենք»,- կառավարության նիստի ավարտից առաջ ասաց վարչապետը:

Անհրաժեշտ է հնարավորինս էժան էլեկտրականություն արտադրել, որպեսզի այն վաճառելն ավելի շահավետ լինի։ Այս մասին հունվարի 12-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։

Կարեն Կարապետյանն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին հանձնարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համագործակցելով ուսումնասիրել և եռամսյա ժամկետում ՀՀ Կառավարության աշխատակազմ ներկայացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի մինչև 2036 թ. զարգացման ուղիները» ծրագրում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու առաջարկություն` նպատակ դնելով նվազագույն գնով էլեկտրաէներգիայի արտադրությունը:

«Ելնելով դրանից՝ կարևորում ենք տարածաշրջանային երկրների հետ բանակցությունների ակտիվացումը և ներքին հնարավորությունների օգտագործումը և դրա արդյունքում տարածաշրջանի երկրների հետ էլեկտրաէներգիայի առևտրի հնարավորությունների ընդլայնումը»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել ՀՀ տնտեսության զարգացման միտումները, համաշխարհային շուկայում վառելիքի գների փոփոխության տենդենցները, դեպի Իրան և Վրաստան էլեկտրահաղորդման նոր հզորությունների կառուցման ուղղությամբ էլեկտրաէներգետիկական համակարգում իրականացող լայնածավալ ներդրումները, ինչպես նաև հաշվի առնելով վերականգնվող էներգետիկայի զարգացման և դրանից բխող` հանրապետության էներգետիկ անկախության ամրապնդման, էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման անհրաժեշտությու նը:

«Խոսքը նրա մասին է, որ մենք ժամանակին պետք է ունենանք ծրագիր՝ հասկանալով, թե ինչ հզորությունների կարիք ենք ունենալու, ինչ հնարավորություններ ենք ունենալու արտահանելու, և այդ իսկ առումով կունենանք հստակ ծրագիր ինչպես ենք գնում առաջ»,- ասաց Կարեն Կարապետյանը:

ԱՄԷ Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն կստեղծվի: Համապատասխան նախագիծն այսօր ընդունվեց Կառավարության նիստում: Որպես հիմնավորում նախագծում նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել է Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակն ու բեռնափոխադրումները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր կառավարության նիստում հանձնարարել է բարձրացնել դպրոցների բարեկարգման մակարդակը։

Վարչապետը տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, Երևանի քաղաքապետին համապատասխան հանձնարարականներ է տվել։

Կարեն Կարապետյանը հանձնարարել է 2 շաբաթվա ընթացքում ուսումնասիրել դպրոցների պայմանները և առաջարկներ ներկայացնել, թե ինչպես է պետք բարելավել կրթական գործընթացը։