«Հանրապետություն» կուսակցությունից` «Հանրապետական» կուսակցություն

- in Մամուլ
330
Ghukas Ulikhanyan

«Փաստ» օրաթերթը գրում է. Նոր իրավիճակ է ստեղծվել Երևանի Նոր Նորք, Ավան, Քանաքեռ–Զեյթուն համայնքներն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում: Նոր դեմք կհայտնվի ՀՀԿ ռեյտինգային ցուցակում:

Նախկինում ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության անդամ Ղուկաս Ուլիխանյանն այս անգամ ՀՀԿ ցուցակով կառաջադրվի պատգամավորության թեկնածու: Նրա հաղթելու հնարավորությունը մեծ է: Եղբայրը` Արմեն Ուլիխանյանը, այդ տարածքի թաղապետն է: Ունեն բիզնեսներ–դեղատներ:

Ըստ էության, «Փաստի» տվյալներով, Սերժ Սարգսյանը դեմ չէ Ղուկասի` ռեյտինգային ցուցակում ընդգրկվելուն, և, ամենայն հավանականությամբ, նա դաբրո կստանա:

Նախորդ ընտրություններում այս տարածքից պատգամավոր դարձավ Սամվել Ֆարմանյանը, ով ֆինանսական լծակներ չունի, բայց ՀՀ նախագահի վստահելի մարդն է: Այս հանգամանքն էլ նրան, ըստ մեր տեղեկությունների, թույլ կտա ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20