ՀՀԿ կանայք դեմ են Արփինե Հովհաննիսյանին. նրանք կդիմեն Սերժ Սարգսյանին

- in Մամուլ
164
arpine-hovhannisyan

«Ժամանակ» թերթը գրում է. ՀՀԿ խորհրդի առաջիա նիստում, որը կկայանա Սերժ Սարգսյանի հունվարի 13-ին արձակուրդից վերադառնալուց հետո, ըստ էության, կուրվագծվի ՀՀԿ ցուցակի նախնական պատկերը:

Ի դեպ, հենց այս նիստից հետո ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:

ՀՀԿ կանայք դեմ են, որ տակավին նորաթուխ ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը դառնա ցուցակի առաջին կին թեկնածուն: Ի դեպ, Հանրապետականի ներսում անցկացված հարցումներով էլ ամենաբարձր վարկանիշն ունի հենց Արփինե Հովհաննիսյանը:

Բացի դրանից՝ Արփինե Հովհաննիսյանը վայելում է նաև վարչապետ Կարեն Կարապետյանի հովանավորությունը: Հենց նրա պնդմամբ՝ ցուցակի առաջին կին թեկնածուն կլինի Արփինե Հովհաննիսյանը: